Կարդացե’ք Ժամանակի ՄԻՏՔ

Թերթը լույս է տեսնում ամեն երեքշաբթի, վաճառվում է Երևանում` Պրեսս ստենդի կրպակներում և մարզերում` Հայփոստի բաժանմունքներում:

Friday, October 8, 2010

Ազատության հրապարակը անհապաղ ժողովրդին վերադարձնել

ՀԱԿ երիտասարդ ակտիվիստների երթն անցավ առանց միջադեպերի։ Երթը մեկնարկեց Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի մոտից։ Մասնակիցները հասան Ազատության հրապարակ, որի բոլոր մուտքերը փակել էին ոստիկանները։ Շրջանցելով հրապարակը՝ երթի մասնակիցները Մաշտոցի պողոտայով հասան քաղաքապետարան։ Նշենք, որ այս երթի նպատակը, ինչպես ավելի վաղ հայտարարել էին ՀԱԿ երիտասարդները, Ազատության հրապարակը «անհապաղ ժողովրդին վերադարձնելն էր»։ Հիշեցնենք, որ քաղաքապետարանը ՀԱԿ–ին թույլ չի տալիս հանրահավաք անցկացնել Ազատության հրապարակում։ Ամբողջ երթի ընթացքում մասնակիցները վանկարկում էին հետևյալ կարգախոսները՝ «Պայքար, պայքար մինչև վերջ», «Ազատ, անկախ Հայաստան», «Հիմա, հիմա», «Լևոն, նախագահ», «Մեկ գումարած մեկ, գումարած մեկ…»։

No comments:

Post a Comment