Կարդացե’ք Ժամանակի ՄԻՏՔ

Թերթը լույս է տեսնում ամեն երեքշաբթի, վաճառվում է Երևանում` Պրեսս ստենդի կրպակներում և մարզերում` Հայփոստի բաժանմունքներում:

Friday, October 8, 2010

Խեղճ ՀՀԿ-ականներ

ՀՀ կառավարության ներկայացրած «Ակցիզային հարկի մասին օրենքը», որը շատ պատգամավորների գնահատմամբ ուղղակի հարված է տեղական արտադրողին, երեկ մեծ դժվարությամբ ընդունվել է առաջին ընթերցմամբ: Նախագիծն ընդունվել է ընդամենը 54 կողմ, 21 դեմ եւ 3 ձեռնպահ ձայներով: Դեմ են քվեարկել «Ժառանգության», ՀՅԴ-ի եւ ԲՀԿ-ի պատգամավորները: ԲՀԿ-ից կողմ են քվեարկել միայն Վահագն Խուրշուդյանն ու Վահե Էնֆիաջյանը: Իսկ ՀՀԿ-ն, որի կազմում բազմաթիվ տեղական արտադրողներ կան, այնուամենայնիվ «սրտի խոր կսկիծով» «դակեց» օրենքը եւ առաջին ընթերցմամբ անցկացրեց: ՀՀԿ-ական պատգամավորներն իրենց բնութագրմամբ սխալ քվեարկությունը բացատրում էին սեփական անզորությամբ. «Մենք ինչ կարանք անենք, վերեւից են ասել»: Ու այսպես «վերեւից» էլ քանդվում է երկիրը:

No comments:

Post a Comment