Կարդացե’ք Ժամանակի ՄԻՏՔ

Թերթը լույս է տեսնում ամեն երեքշաբթի, վաճառվում է Երևանում` Պրեսս ստենդի կրպակներում և մարզերում` Հայփոստի բաժանմունքներում:

Wednesday, October 6, 2010

Հայ և ադրբեջանցի երիտասարդների խոշոր բախում

Տյումենում կանխվել է ադրբեջանցի եւ հայ երիտասարդների խոշոր բախումը: Իրադարձությունները սկիզբ էին առել դեռ մի քանի օր առաջ, երբ 16-րդ ուսումնարանի մի հայ ուսանող դասի էր եկել «Ղարաբաղը մերն է» գրությամբ շապիկով: Այդ հանգամանքը նյարդայնացրել էր ադրբեջանցի ուսանողներին եւ հարաբերություններ պարզելու ժամ էր նշանակվել: Կողմերից մեկը հանդիպման էր եկել զենքով, ուժերը հավասար չէին եղել, տղաներից մեկի ականջը վնասվել էր: Մյուս հանդիպումը, որին վիճաբանող կողմերը նոր ուժեր պետք է ներգրավեին, չի կայացել իրավապահ մարմինների միջամտության շնորհիվ, հաղորդում է Islamnewsը: Ազգությունների հարցով մարզային կոմիտեն սեղանի շուրջ է հավաքել ադրբեջանական եւ հայկական համայքների առաջնորդներին եւ պահանջել կարգի բերել երիտասարդներին:

No comments:

Post a Comment