Կարդացե’ք Ժամանակի ՄԻՏՔ

Թերթը լույս է տեսնում ամեն երեքշաբթի, վաճառվում է Երևանում` Պրեսս ստենդի կրպակներում և մարզերում` Հայփոստի բաժանմունքներում:

Wednesday, October 6, 2010

Գողացել են ԱԺ պատգամավորի որդուն

Իշխանական շրջանակներում արդեն քանի օր է մի ուշագրավ պատմություն է շրջանառվում՝ կապված ՄԱՊ ընկերության սեփականատեր, ԱԺ պատգամավոր Ալեքսան Պետրոսյանի հետ։ Ըստ այդ լուրերի՝ մոտ տասը օր առաջ անսպասելիորեն անհետացել է Ալեքսան Պետրոսյանի որդին։ Անհետանալուց կարճ ժամանակ անց Պետրոսյանը զանգ է ստացել, զանգահարողը վերջինիս հարցրել է, թե ինքը պատրա՞ստ է վճարել իր որդու համար։ Ըստ այդ լուրերի՝ զանգահարողը նույնիսկ չի էլ սպասել Պետրոսյանի պատասխանին եւ անմիջապես դրել է հեռախոսը։ Ըստ նույն լուրերի՝ Պետրոսյանը դիմել է ինչ-որ միջնորդների, եւ հաջորդ օրը Պետրոսյանի որդին տուն է վերադարձել։ Այդ լուրերի համաձայն, սակայն, միջնորդներն էլ իրենց բաժինն են ուզել՝ ՄԱՊի Ալիկի որդուն ազատելու համար:

No comments:

Post a Comment