Կարդացե’ք Ժամանակի ՄԻՏՔ

Թերթը լույս է տեսնում ամեն երեքշաբթի, վաճառվում է Երևանում` Պրեսս ստենդի կրպակներում և մարզերում` Հայփոստի բաժանմունքներում:

Monday, October 4, 2010

ԳՐԻՆ ՔԱՐՏԻ ԽԱՂԱՐԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում ԱՄՆ հյուպատոս Ռոբերտ Ֆարկուան այսօր ներկայացրել է 'Բազմազանության արտոնագրերի'` Գրին քարտերի հետ կապված այս տարվա փոփոխությունները: Հոկտեմբերի 5-ին տեղի կունենա խաղարկության մեկնարկը, որը կտեւի մինչեւ նոյեմբերի 3-ը: Նախորդ տարիներին գրանցման նախատեսված ժամանակը երկու ամիս էր տեւում, այնինչ այս տարի մեկ ամիս է տեւելու: Բացի այ, նախորդ տարիներին շահող մասնակիցներն այդ մասին ծանուցում էին ստանում փոստով, այնինչ այս տարի փոսով ծանուցումներ չեն լինելու: Ծրագրին գրանցվելու դեպքում յուրաքանչյուր մասնակից կստանա հաստատման կոդ, որն անհրաժեշտ է պահել: Արդեն 2011-ի մայիսի 1-ից խաղարկությանը մասնակցած եւ գրանցված բոլոր մասնակիցները կարող են մուտք գործել ծրագրի կայքէջը եւ իրենց դիմումի կարգավիճակը ստուգել: Շատ կարեւոր է ծանոթանալ դիմումի լրացման հրահանգներին եւ այն ճիշտ լրացնել: Հարցին` նախորդ տարիների համեմատությամբ մեծացե՞լ, թե նվազել է Միացյալ Նահանգներ մեկնել ցանկացողների թիվը, Ռոբերտ Ֆարկուան պատասխանել է, որ ամեն տարի ծրագրի շրջանակներում 50 հազար արտոնագիր է տրամադրվում, այս թիվը բաժանվում է ըստ տարածաշրջաների եւ ըստ երկրների: Անցած տարի Հայաստանում ներգաղթային վիզա է ստացել մոտ 1000 հոգի եւ 1200 վիզա էլ տրամադրվել է այ երկրներում ապրող հայերին: Թեեւ նա կոնկրետ թվեր չի նշել, բայց ավելացրել է, որ վերջին մի քանի տարիների ընթացքում թիվը մոտավորապես նույնն է մնացել: Նախորդ տարի ամբողջ աշխարհից դիմում է ներկայացրել ընդհանուր առմամբ տասներեք միլիոն քաղաքացի:

No comments:

Post a Comment