Կարդացե’ք Ժամանակի ՄԻՏՔ

Թերթը լույս է տեսնում ամեն երեքշաբթի, վաճառվում է Երևանում` Պրեսս ստենդի կրպակներում և մարզերում` Հայփոստի բաժանմունքներում:

Tuesday, October 12, 2010

Սերժը գալու է, տներում մնացեք, թե չե դեղին քարտ ցույց կտա?

Տեղի իշխանությունները Սյունիքի Տաթեւ գյուղի բնակիչներին հրահանգել են Տաթեւ վանքի եւ ճոպանուղու բացման (հոկտեմբերի 16) եւ նախորդ օրը զերծ մնալ տներից դուրս գալուց: Այդ օրը Տաթեւ է այցելելու Սերժ Սարգսյանը: Գյուղացիներին բացատրել են, որ հրահանգը տրվում է բացման արարողությանը ժամանող բարձրաստիճան հյուրերի անվտանգության նկատառումներից ելնելով: Տաթեւի գյուղապետ Մուրադ Սիմոնյանը ասել է, որ գյուղացիներից ոչ թե պահանջել, այլ խնդրել են տներում մնալ: «Տարածքը շատ փոքր է, ուղղակի ազգաբնակչությանը խնդրվել է, որ չթափվեն այնտեղ, որպեսզի հրավիրվածները կարողանան տարածքում տեղավորվել: Հիմա, եթե ողջ ժողովուրդը գա այնտեղ, կանգնելու տեղ չի լինի: Տաթեւից եւ մոտակա գյուղերից հրավիրված են միայն գյուղապետերը: Ազգաբնակչությունը կողքից, հեռվից կարող է դիտել, բայց դե` ավելի ճիշտ կլինի, որ հեռուստացույցով դիտեն` «Հ1»-ով ցուցադրելու են»,- ասել է Տաթեւի գյուղապետը: Անհայտ է, թե ինչ կլինի, եթե գյուղացիները չկատարեն այդ խնդրանքը:

No comments:

Post a Comment