Կարդացե’ք Ժամանակի ՄԻՏՔ

Թերթը լույս է տեսնում ամեն երեքշաբթի, վաճառվում է Երևանում` Պրեսս ստենդի կրպակներում և մարզերում` Հայփոստի բաժանմունքներում:

Tuesday, October 12, 2010

Տիգրան Արզաքանցյանի գործերը վատ են

Իրազեկ աղբյուրների փոխանցմամբ, պարբերաբար տարաբնույթ սկանդալների մեջ հայտնվող ԱԺ պատգամավոր Տիգրան Արզաքանցյանի գործերը էլի սկսել են վատանալ: Նա երկար ժամանակ է, ինչ չի կարողանում վճարել իր աշխատակիցների աշխատավարձերը: Ըստ լուրերի, անգամ նրա թիկնապահները մի քանի ամիս է, ինչ աշխատավարձ չեն ստացել: Թե որն է պատգամավորի այս վիճակի հիմնական պատճառը, դեռ չի հաղորդվում: Թերթը փորձել է զրուցել պատգամավոր Արզաքանցյանի հետ, որը արդեն երկար ժամանակ է, ինչ չի մանակցում ԱԺ քառօրյա նիստերի աշխատանքներին, սակայն չհաջողվեց: Մի տղամարդ ասաց, որ ինքը քաղաքում չէ, կլինի 2 ժամից: Բայց նույնիսկ երկու ժամից թերթին չհաջողվեց մեկնաբանություններ ստանալ պատգամավորից: Հիշեցնենք, որ Տիգրան Արզաքանցյանը ոչ վաղ անցյալում խաղատներից մեկում մահափորձի ենթարկվեց, որից հետո մինչ օրս բուժումներ է ստանում:

No comments:

Post a Comment