Թերթը զավեշտալի դրվագ է արձանագրել ԱԺ նոր փոխնախագահ Սամվել Բալասանյանի մասնակցությամբ: «Օրերս մեր թերթում լուր էինք տպագրել, որ ԱԺ փոխխոսնակ, գյումրեցի գարեջրագործ Սամվել Բալասանյանը մատուռ է կառուցել Ախուրյանում, եւ նրան «անվանել էինք «աստվածավախ Բալասանյանը»: Սամվել Բալասանյանը խորհրդարանում մեր թղթակցին հանդիպելով` խիստ ազդված հայտարարել է, թե դա իր դեմ պատվեր է: «Գրել եք` աստվածավախ Բալասանյանը, բա կարելի՞ է մարդուն վիրավորել»,- հայտարարել է ԱԺ նորընտիր փոխխոսնակը: Մեր թղթակիցը փորձել է բացատրել, որ աստվածավախ լինելը վիրավորանք չէ, հակառակը` պատվաբեր է, սակայն Բալասանյանն անդրդվելի է մնացել:
No comments:
Post a Comment