Կարդացե’ք Ժամանակի ՄԻՏՔ

Թերթը լույս է տեսնում ամեն երեքշաբթի, վաճառվում է Երևանում` Պրեսս ստենդի կրպակներում և մարզերում` Հայփոստի բաժանմունքներում:

Monday, October 11, 2010

Ինչպե՞ս կարող էին երկրի երկրորդ դեմքին մեկ գրությամբ ուղարկել տուն

2005 թ. Սահմանադրությունն էապես բարձրացրեց երկրի կառավարման գործում կուսակցությունների դերակատարությունը, որովհետև նոր Սահմանադրությամբ կուսակցությունների ուժերի համամասնությունն է որոշում, թե ինչ իշխանություն է ձևավորվելու։ Այսօր տարբեր կուսակցությունների ներկայացուցիչների մասնակցությամբ կայացած քննարկմանն այս մասին հայտարարեց ՀՌԱԿ փոխատենապետ Էդվարդ Անտինյանը՝ անդրադառնալով ՀՀ ներկուսակցական ժողովրդավարության խնդիրներին։Անտինյանը նշեց, թե մեզ բոլորիս առավելաբար պետք է հետաքրքրեն իշխող կուսակցության ներսում տեղի ունեցող զարգացումները։ «Մեզ հետաքրքրում է ոչ միայն մեր, այլև իշխող կուսակցությունում տիրող իրավիճակը, որովհետև նա է կառավարում, ղեկավարում։ Հո մենակ հարցը դա՞ չի, թե՞ մենք մեր գործով ենք զբաղված՝ Ձեզ ինչ։ Ո՞նց, եթե մեզ չղեկավարեին, չէինք հարցնի, մեզ ինչ։ Օրինակ, ինձ շատ անհանգստացրեց, երբ չհասկացա, թե ինչպես կարող էին երկրի երկրորդ դեմքին՝ Տիգրան Թորոսյանին, մի գրությամբ ուղարկել տուն։ Ես շատ անհանգստացա, որովհետև մենք պատճառը չիմացանք։ Դա շատ կարևոր ա ինձ համար»,– հայտարարեց Էդվարդ Անտինյանը։ Նա ևս մեկ անգամ շեշտեց, որ մարդկանց համար կարևոր է իշխող կուսակցությունների ներքին անցուդարձը. «Հո չե՞նք հավաքվել մարքսիստական կուսակցության ներքին խնդիրները քննարկելու, հո հումորի ցերեկույթի չի՞»։

No comments:

Post a Comment