Գերմանացի հայտնի քաղաքագետ, Գերմանիայի արտաքին հարաբերությունների խորհրդի հովանու ներքո գործող Ռուսաստանի, Ուկրաինայի, Բելառուսի և Կենտրոնական Ասիայի քաղաքականությունն ուսումնասիող Բեռլինի Բերթհոլդ Բեյցի անվան կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Ռահրը «Պուտինից հետո՝ Պուտին» իր հոդվածում քննադատական գնահատական է տվել Ռուսաստանում 2012թ. նախագահական ընտրություններից առաջ ստեղծված քաղաքական գործընթացներին։-Գնալով ավելի հավանական է դառնում, որ Պուտինը վերադառնալու է Կրեմլ։ Ռուսաստանի վարչապետ Պուտինն ու նախագահ Դմիտրի Մեդվեդևը ներկա պահին հակամարտում են միմյանց հետ «ժողովրդի բարեկեցությունն ապահովելու հարցում առաջինը» լինելու համար։ Հաջորդ տարվա ամռանը «Միացյալ Ռուսաստան» կուսակցությունը նրանցից մեկին նախագահի թեկնածու է առաջադրելու։ Պուտինն է գլխավորում իշխող կուսակցությունը, սակայն Պուտինն ու Մեդվեդևը առանձնանում են իրենց քաղաքական հայացքներով։ Այն ժամանակ, երբ պահպանողական Պուտինը հանդես է գալիս պետական վերահսկողությամբ երկրի արդիականացման օգտին, որպես ազատական հայտնի Մեդվեդևը տնտեսական բարեփոխումների հետ մեկտեղ պահանջում է նաև թարմացնել քաղաքական համակարգը։ Սակայն մինչև օրս Մեդվեդևը չի կարողանում ազատվել իր դաստիարակ Պուտինից։ Պուտինը ևս առիթ չի տալիս կասկածելու, որ նույնիսկ այն բանից հետո, երբ 2008թ. դուրս եկավ Կրեմլից, վարչապետի կարգավիճակում ղեկավարում է Ռուսաստանի տնտեսական քաղաքականությունը։ Բայց այսպիսով նա սպառնալիք է նախագահի ինստիտուտի համար։ Պուտինի երրորդ նախագահությունը մարդկանց կողմից կընկալվի որպես դրական քայլ դեպի ավելի մեծ կայունություն,-գրել է նա։
No comments:
Post a Comment