Գրող, հրապարակախոս Հրաչյա Մաթևոսյանը մեկնաբանել է Դերենիկ Դեմիրճյանի կիսանդրու կողոպուտի եւ հայ այլ մտավորականների գերեզմանները պղծելու դեպքերը: “Հայ ազգը գնալով բարոյազրկվում է: Այսօրվա կողոպտիչները հայրենիք են կողոպտում: Կողոպտում են Սևանի փրկության համար հատկացված գումարները, կողոպտում էին երկրաշարժի ժամանակ որբ մնացած երեխաների օգնությունը: Ռոբերտ Քոչարյանը կողոպտեց երկիրը: Ստեղծվեց շատ հարուստների ու շատ աղքատենր հասարակություն: Պարզ է, որ այս ամենի հետևանքն էլ սա պետք է լիներ: Ամաչելու ենք, գետինն ենք մտնելու աշխարհի առաջ: Հիմա էլ Կոմիտասի պանթեոնի մոտ դելֆինարիա են կառուցում: Ուզում եմ հեռանալ այս գետինը մտած, թալանչի իշխանություններից: Ինչ իրավունք ունենք ասել, որ ադրբեջանցիները ավերում են մեր խաչքարերը: Դա մենք են անում, մենք ենք նրանց սովորեցնում”: Իր հերթին, Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը նշել է, որ հասարակությունը բարոյազրկվում է, այս գերեզմանային կողոպուտը խոսում է այն մասին, որ այդ ամենը բանդա է անում ու ծրագրված, եւ ոստիկանությունն էլ միջոցներ ունի ու կարող է դրանց դեմն առնել: Մենք ապրում ենք խաչագողերի մակարդակի հասարակությունում, ասել է Լեւոն Անանյանը:
No comments:
Post a Comment