Կարդացե’ք Ժամանակի ՄԻՏՔ

Թերթը լույս է տեսնում ամեն երեքշաբթի, վաճառվում է Երևանում` Պրեսս ստենդի կրպակներում և մարզերում` Հայփոստի բաժանմունքներում:

Saturday, October 9, 2010

10.10.10

Ինտերնետ օգտագործողների մի զգալի մասը անհանգստացած է 10.10.10 (10 հոկտեմբերի 2010 թ.) ամսաթվի կապակցությամբ։ Facebook սոցիալական ցանցում առանցին խումբ է ստեղծվել Will my computer still work on 10/10/10 at 10.10am? («Համակարգիչս կաշխատի՞ 2010 թվականի հոկտեմբերի 10-ի 10:10-ից հետո)։  Այս մասին հաղորդում է The Daily Telegraph-ը՝ նշելով, որ աշխարհի տարբեր երկրների ինտերնետ օգտագործողներ մտահոգված են նշված ամսաթվին հաքերների հնարավոր հարձակումից։ Մտահոգությանն արձագանքել է արդեն Sophos ընկերության մասնագետ Գրեհեմ Քլուլին՝ նկատելով, որ այս կամ այն ամսաթվով պայմանավորված ցանցային հարձակումների վերաբերյալ մտահոգություններ միշտ էլ լինում են, սակայն հոկտեմբերի 10-ի կապակցությամբ մտահոգությունները հիմք չունեն։ Ըստ նրա՝ ամեն օր ամբողջ աշխարհում մոտ 60 հազար նոր վնասակար ծրագրեր են ստեղծվում, հետեւաբար ամեն օր է անհրաժեշտ ուշադիր լինել, եւ պաշտպանել համակարգիչը։

No comments:

Post a Comment