Մշակույթի նախարարությունը վերջապես պատասխանել է թերթի հարցին, թե ինչու են ձգձգում Սունդուկյան թատրոնում գեղարվեստական ղեկավարի նշանակումը, ինչը նախարարը խոստացել էր իրականացնել սեպտեմբերին: Ըստ նախարարության, պատճառը հավանական թեկնածուների բացակայությունն է: Ռեժիսորների մեծ դեֆիցիտ կա, փաստորեն, մեզանում: «Եթե հայտնվեն, այդ մասին կտեղեկացնենք»,- ասացին մշակույթի նախարարությունից: Հավաստիացրին նաեւ, որ Պողոսյանը խոստումնազանց չի եղել: «Պարզապես փոքր-ինչ ձգձգվում է, պետք է առաջիկայում ճշգրտվեն թեկնածուները»: Թերթը նշումէ նաեւ, որ առայժմ հավանական է համարվում Արմեն Էլբակյանի թեկնածությունը: Ասում են՝ Արմեն Մազմանյանն էլ թեեւ շատ է ձգտում, բայց անցնելու ձեւ չունի:
No comments:
Post a Comment