Ռազմական ոստիկանության պաշտոնից Վովա Գասպարյանի հեռացվելուց հետո վերջինիս այդ պաշտոնում ժամանակավոր փոխարինում է օպերատիվ աշխատանքների գծով տեղակալ Արամ Տեր-Սահակյանը: Ճիշտ է, նա դեռ ԺՊ է, եւ ՌՈ պետ կարող է դառնալ միայն Սերժ Սարգսյանի կողմից հաստատվելուց հետո, սակայն եթե մնա այդ պաշտոնում, ապա դա կնշանակի, որ այս մարտում Սեյրան Օհանյանը հաղթել է Վովա Գասպարյանին: Բնականաբար վերջինս այդ պաշտոնում մեծ ցանկություն ունի տեսնել իր կողմից վերահսկելի մարդու, սակայն Տեր-Սահակյանն այդ դեպքը չէ, քանի որ վերջինիս կարող է վերահսկել միայն ՊՆ գլխին կանգնած մարդը, տվյալ դեպքում Սեյրան ՕՀանյանը: Ի դեպ, Տեր-Սահակյանը ժամանակին եղել է ԼՂՀ ռազմական ոստիկանության պետ:
No comments:
Post a Comment