Օրերս Հայաստան է վերադարձել Արաբկիրի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյանը: Նա վերստին հավատարմության երդում է տվել Հայաստանի իշխանություններին, որից հետո նորից նշանակվել է Արաբկիրի ՀՀԿ կառույցի ղեկավար:Թերթը հիշեցնում է, որ Արաբկիրում թաղապետ չընտրվելուց հետո Շահինյանը որոշ ժամանակով աշխատանքի անցավ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի մոտ` օգնականի կարգավիճակով: Այնուհետև նա Մոսկվայում այլ աշխատանք գտավ ու ՀՀ իշխանություններից սրտնեղած գնաց Հայաստանից: Արջևում ընտրություններ են, և Սերժ Սարգսյանը նորից հետ է հավաքագրում իր ընտրակեղծարարներին:
No comments:
Post a Comment