Կարդացե’ք Ժամանակի ՄԻՏՔ

Թերթը լույս է տեսնում ամեն երեքշաբթի, վաճառվում է Երևանում` Պրեսս ստենդի կրպակներում և մարզերում` Հայփոստի բաժանմունքներում:

Friday, October 1, 2010

Դատախազը չի քնում

Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն անդրադառնալով թերթերից մեկի տպագրած լուրին, թե ինքը քնել է, երբ հատուկ քննչական ծառայության աշխատակիցները գործ են զեկուցելիս եղել՝ ասել է. «Ցավոք, այդ հրապարակումը տպագրելիս թափանցիկությունը չեն ապահովել: Պետք է նաեւ գրեին, թե ինչ երազ եմ տեսել»: Դատախազը նաեւ հավելել է. «Մեր առանձին ԶԼՄ-ներ հայտնվել են հայտնի ստախոսի դերում, որի տունը եթե հրդեհվի էլ՝ ոչ ոք այլեւս դրան չի հավատա: Այնպիսի ակնհայտ ստեր են հրապարակում, որոնց նույնիսկ արձագանքել էլ չես ուզում: Ցավով եմ ասում սա, քանի որ կուզենայի տեսնել իրոք կայացած ԶԼՄ-ներ, որոնց ամեն տեղեկատվություն կարդալիս վստահությամբ ներշնչվեինք այդ լրատվամիջոցի նկատմամբ»: Իրականությանը համապատասխանո՞ւմ են լուրերն այն մասին, որ գլխավոր դատախազը առողջական խնդիրներ ունի եւ անգամ Գերմանիայում բուժման կուրս է անցել, Հովսեփյանը պատասխանել է. «Վերջին 3 տարիների ընթացքում ես ոչ մի օր արձակուրդում չէի եղել: Օգոստոսին հաջողվեց 2 շաբաթով արձակուրդ գնալ: Կնոջս հետ միասին հանգստացել եմ Գերմանիայի հյուսիսում գտնվող մի փոքրիկ քաղաքում»:

No comments:

Post a Comment