Կարդացե’ք Ժամանակի ՄԻՏՔ

Թերթը լույս է տեսնում ամեն երեքշաբթի, վաճառվում է Երևանում` Պրեսս ստենդի կրպակներում և մարզերում` Հայփոստի բաժանմունքներում:

Friday, October 1, 2010

Ընդդեմ ոստիկանական ապօրինությունների

Վերջերս Facebook–ում բացվել է մի խումբ «Ընդդեմ ոստիկանական ապօրինությունների»: Խմբում երեկվա դրությամբ կար մոտ 800 անդամ։  Խմբի նպատակն է ցույց տալ ոստիկանության կողմից իրականացվող ապօրինությունները, տեղյակ պահել մարդկանց իրենց իրավունքներին՝ ոստիկանների հետ շփման ժամանակ։ Արդեն տեղի է ունեցել մի ուշագրավ բացահայտում: Ըստ այդմ՝ 2009 թվականի ապրիլի 27–ին Երեւանի կենտրոնում, Ամիրյան փողոցում, թռուցիկ բաժանող երիտասարդների վրա էին հարձակվել քաղաքացիական հագուստով անձինք։ Երիտասարդները դիմել էին այդտեղ գտնվող ոստիկանին՝ խնդրելով կարգի հրավիրել անհայտ անձանց, վերջինս ոչ մի գործողություն չէր ձեռնարկել։ Անհայտ անձինք փորձել էին երիտասարդներից խլել թռուցիկները։ Հանդիպելով դիմադրության եւ չկարողանալով խլել թռուցիկները՝ նրանք հեռացել էին։ Ավելի ուշ Կորյունի փողոցից նրանք գողացել էին երիտասարդներից մեկին՝ «Սամանդ» մակնիշի ավտոմեքենայով նրան տանելով անհայտ ուղղությամբ։ Դեպքի վայրում գտնվող լրագրող Անի Գեւորգյանին հաջողվել էր նկարել անհայտ անձանց եւ այն մեքենան, որով գողացել էին երիտասարդին։ 2009 թվականի ապրիլի 28-ին՝ «Հայկական ժամանակ»–ում հրապարակվել էին անհայտ անձանց եւ մեքենայի լուսանկարները նաեւ այն ոստիկանի լուսանկարը, որը չէր միջամտել դեպքին։ 2009թ. ապրիլի 28-ին՝ տեսնելով մամուլում տպագրված այս լուսանկարները, ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր «...ձեր նկարած պատկերները թերթում՝ կիսահանցագործ դեմքերը ... չեմ կարծում, որ որեւէ ոստիկան իրեն թույլ տա էդ մարդկանց եւ նրանց գործողությունները պաշտպանի»: Փաստորեն ոստիկանապետը ընդունել էր կիսահանցագործ դեմքերի առկայությունը նրանց գործողությունների ապօրինությունը եւ միայն չէր կարծում, որ ոստիկանը պաշտպանի նրանց գործողությունները։ 2010թ. մայիսի 9-ին «Հաղթանակ» զբոսայգում Ալիկ Սարգսյանի բնութագրած «կիսահանցագործ դեմքերր» արդեն ոստիկանական համազգեստով են։ Ըստ խմբում տեղադրված ինֆորմացիայի, դրանք ոստիկաններ Ավետ Ստեփանյանն ու Արթուր Գասոյանն են, որոնք հանդիսանում են ոստիկանության Կենտրոն եւ Նորք-Մարաշ բաժնի աշխատակիցներ։ 2010թ. մայիսի 30-ին այդ նույն «կիսահանցագործ դեմքերը» քաղաքացիական հագուստով Ազատության հրապարակում խոչընդոտում էին քաղաքացիների ազատ տեղաշարժվելու իրավունքը։ Թե ինչու են ոստիկանները գործում քաղաքացիական համազգեստով՝ պարզ է։

No comments:

Post a Comment