“Նոր Իզվեստիային” տված հարցազրույցոմ Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովի աներորդի Վիկտոր Բատուրինը հայտարարել է, որ “Ինտեկո” ընկերությունն ի վիճակի չէ վճարել իր պարտավորությունների դիմաց եւ իր քույրը` Լուժկովի կին Ելենա Բատուրինան, սնանկ է: “Ինտեկոյի ապագան ձախողվեց 2006 թվականին, երբ այնտեղից դուրս եկա ես: Այսօր այդ ընկերությունն ի վիճակի չէ վճարել իր պարտավորությունները: Դա բուրգ է”, հայտարարել է Բատուրինը եւ շարունակել. “Քրոջս բիզնեսի խոցելիությունն այն է, որ հինգ տարի առաջ նա ինքը որոշեց ղեկավարել Ինտեկոն իր ամուսնու հովանավորությամբ: Ելենա Բատուրինան արդեն սնանկացել է: Եթե նա վճարի իր պարտավորությունները, ապա նրան չեն բավականացնի թե իր անձնական, թե ամուսնու փողերը”,- հայտարարել է Բատուրինը:
No comments:
Post a Comment