Քսենիա Սոբչակն ու Թինա Կանդելակին ընդհարվել են «Պիոներական ընթերցումների» ժամանակ` Պուտինի պատմության պատճառով: Աղջիկները չեն կարողացել կիսել, թե ով է կարդալու Պուտինի հեղինակած պատմության վերջին 5 տողերը, հաղորդում է Life Showbiz-ը: Եթե մի տեղ ներկա են Քսենիա Սոբչակն ու Թինա Կանդելակին, նշանակում է, այդտեղ աղմկոտ է լինելու: Աղջիկները, որոնցից յուրաքանչյուրը ցանկանում է լինել ուշադրության կենտրոնում, այս անգամ վախեցել են կորցնել պատմության մեջ հայտնվելու շանսը, որպես Վլադիմիր Պուտինի պատմության առաջին հրատարակության մոտիվներով ներկայացման մասնակից: «Ռուս պիոներ»-ի գլխավոր խմբագիր Կոլեսնիկովը դժվար ընտրության առջեւ է կանգնել: Վլադիմիր Վլադիմիրովիչի Հեռավոր Արեւելք այցելության ժամանակ մի քանի օր նրա հետ անցկացնելու ժամանակ ստացել է ՌԴ վարչապետի պատմության ձեռագիրը` կետերի որսորդության մասին եւ անմիջապես որոշել է դրան իր ամսագրում առանձին սյունակ հատկացնել:«Սկզբում լուրեր տարածվեցին, թե Պուտինն ինքն է գալու եւ կարդա իր գրածը»,- Life Showbiz-ին ասել է Թինա Կանդելակին: Պուտինի գրած պատմության ներկայացման հիմնական մասնակիցները եղել են դահլիճում ներկաները, իսկ ահա վերջին 5 տողը պետք է կարդային կա’մ Կանդելակին, կա’մ Սոբչակը: «Մենք տեսանք, որ միջոցառումն սկսելուց բառացիորեն մի քանի րոպե առաջ Քսյուշան ու Թինան բուռն կերպով հաշիվներ էին պարզում»,- Life Showbiz-ին պատմել է այդ սցենարի ականատեսներից մեկն ու հավելել. «Թվում էր, թե բանը կհասնի բռունցքներին, սակայն վրա հասավ Կոլեսնիկովը, ով հարթեց վեճը, այդքան սպասված թերթիկը թողնելով Կանդելակիի մոտ, թեեւ Սոբչակն իր սիրելին է: Կանդելակին, սակայն, շատ ավելի դիվանագետ գտնվեց, քան Անդրեյը եւ որոշելով չխորացնել Քսենյայի հետ իր վեճը, իր դերը տվեց իրեն դուր եկած առաջին տղամարդուն: «Ես արդեն պատմության մեջ եմ մտել, այստեղ ներկա գտնվելով»,- Life Showbiz-ին ժպտալով ասել է Թինան:
No comments:
Post a Comment