Հոկտեմբերի 3-ին Հադրութի զորամասերից մեկի զորանոցի նկուղում կախված Սամվել Գեւորգի Խաչատրյանի քույրը եւ պնդել, որ իր եղբայրը «ինքնասպանություն» չի գործել, ինչպես տեղեկացնում են շատ լրատվամիջոցներ՝ հղում անելով պաշտոնական վարկածներին: «Սամվելին սպանել են դաժանաբար, ծեծել են, հետո նախ բարակ թելով խեղդել, ապա հաստ պարանով կախել»: Դատաբժշկական փորձաքննության մեջ նշվել է, թե կապտուկներ կան դեմքին, մարմնին, աջ դաստակը կոտրված է եղել, հարվածների հետքեր կան նաեւ գլխին: Սամվելը հոկտեմբերի 1-ին զանգել էր ազգականներից մեկին եւ ասել, որ վաշտի հրամանատարի հետ խնդիրներ ունի: Ըստ լուրերի՝ Սամվելը Զինավանում անցկացվող զորավարժությունների դասի ժամանակ քնել է, վաշտի հրամանատարը նրան հարվածել է, հետո հայհոյանքներ են հնչել, ինչից հետո չորս զինվորների հետ վաշտի հրամանատարը դաժանաբար ծեծել է նրան: Հանցագործներն այժմ ձերբակալված են:
No comments:
Post a Comment