Կապանի և Քաջարանի միջև գտնվող «Գերվա ձոր» կոչվող հատվածում պետք է տեղի ունենա պղնձի-մոլիբդենի նոր հանքավայրի և վերամշակող գործարանի բացման արարողությունը։ Չնայած հանքավայրն ու գործարանն իրենց ծավալներով փոքր են, սակայն, մեր տեղեկություններով, բացման արարողությունը նախատեսվում է կազմակերպել հանրապետության ղեկավարության ամենաբարձր մակարղակով։ Այդ միջոցառմանը մասնակցելու է նաև Սերժ Սարգսյանը։ Կապանցիների մեջ շրջանառվող լուրերի համաձայն, նոր հանքավայրը պատկանում է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին (Լիցկային)։ Կարծիքներ կան նաև, որ իրականում Սուրիկ Խաչատրյանն ընդամենը հանքավայրի փայատեր է, իսկ հիմնական տերը Սերժ Սարգսյանի եղբայր ԱԺ պատգամավոր Սաշիկ Սարգսյանն է։ Սյունիքի մարզպետարանի մամուլի պատասխանատու Արմինե Շահնազարյանը ասաց, որ նոր հանքավայրի բացման արարողության ծրագիրն առայժմ իրենց հայտնի չէ։ Մասնավորապես, Շահնազարյանը տեղյակ չէր, արդյոք Սերժ Սարգսյանը հաստատ մասնակցելո՞ւ է այդ միջոցառմանը, թե՞ ոչ։ Նա տեղեկություն չուներ նաև, թե ում է պատկանում այդ հանքավայրը և դրա հետ ինչ կապ ունի մարզպետ Սուրիկ խաչատրյանը։ Նշենք նաև, որ չնայած հանքավայրը իր ծավալներով էապես զիջում է Քաջարանի պղնձա-մոլիբդենային կոմբինատի հանքավայրին, սակայն նոր հանքավայրի հանքանյութում խտանյութի տոկոսային պարունակությունն ավելի բարձր է, և այն պատրաստի մետաղի արդյունահանման իր հնարավորություններով գրեթե չի զիջում Քաջարանի հանքավայրին։
No comments:
Post a Comment