Կարդացե’ք Ժամանակի ՄԻՏՔ

Թերթը լույս է տեսնում ամեն երեքշաբթի, վաճառվում է Երևանում` Պրեսս ստենդի կրպակներում և մարզերում` Հայփոստի բաժանմունքներում:

Tuesday, October 12, 2010

9 մարմնավաճառներ հյուրանոցում

Հոկտեմբերի 8-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողները Երեւան քաղաքի Բայդուկովի փողոցում գործող «Էդմոն եւ Արտյոմ» ՍՊԸ պատկանող հյուրանոցային համալիրից ոստիկանության քննչական գլխավոր վարչություն են հրավիրել 9 քաղաքացուհու: Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ նրանք մարմնավաճառներ են, որոնց պոռնկությամբ զբաղվելուն նպաստել են հյուրանոցային համալիրի աշխատակիցները` պարբերաբար տրամադրելով հյուրանոցի սենյակները: Խուզարկությամբ հյուրանոցում հայտնաբերվել են պոռնկագրական բնույթի տեսաֆիլմի սկավառակներ:

No comments:

Post a Comment