Ֆիլիպիններում իր հանգիստը անցկացնող ֆրանսիացի զբոսաշրջիկն ինքնասպանություն է գործել` տեսնելով ռեստորանում իրեն ներկայացված հաշիվը: Ընթրիքի համար նրանից պահանջել էին 102 դոլար: Այդ գումարը, ըստ ռեստորանի, գոյացել է երկու շիշ սպիտակ գինու, չորս գարեջրի և ծովային ուտեստներից կազմված աղցանի պատվերից: Տեսնելով հաշիվը, 52-ամյա ֆրանսիացին նախ ապշել է, ապա ցանկացել է հեռանալ` չվճարելով գումարը, սակայն մատուցողը փորձել է կանգնեցնել նրան, ինչից էլ խուսափելով հաճախորդը թռել է երրորդ հարկից` ստանալով ծանր վնասվածքներ: Ֆրանսիացին մահացել է հիվանդանոցում:
No comments:
Post a Comment