Կարդացե’ք Ժամանակի ՄԻՏՔ

Թերթը լույս է տեսնում ամեն երեքշաբթի, վաճառվում է Երևանում` Պրեսս ստենդի կրպակներում և մարզերում` Հայփոստի բաժանմունքներում:

Friday, October 8, 2010

ՍՐԲԱԶԱՆ ԿՈՎԵՐԻ ՑԵՆԶԸ

Աժ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը պարզաբանել է խորհրդարանական քառօրյայի ընթացքում ակցիզային օրենքի հայտնի փոփոխության ժամանակ իր արած հայտարարությունը, թե Հայաստանի գործարարները “սրբազան կովեր” են:  “Գիտեք ինչ, ես կարծում եմ, որ երկու իմաստով լավ չի հասկացվել իմ հայտարարությունը: Մեկը, որ դա հավանաբար կապված է որոշների կրթական ցենզի հետ: Կարծել են, որ դա վիրավորանք է: Այսինքն, կան մարդիկ, խորհրդարանում, որոնք կարծել են, որ դա վիրավորանք է, եւ նկատի ունենք ինչ որ խոշոր եղջերավոր անասունի: Այնինչ բոլորովին էլ ոչ: Խոսքը գնում է նրա մասին, որ օրինակ մեկ միլիարդ բնակչություն կազմող հսկա մի ժողովուրդ կովերին համարում է սրբազան եւ թույլ չի տալիս նրանց ձեռք տալ, կպնել, հարվածել, առավել եւս մորթել: Երկրորդ սխալմունքը գալիս է նրանից, որ ես գործարարների մասին չէ, որ ասել եմ. որ գործարարների մեջ կան այնպիսիք, որոնք սրբազան կովեր են, ոչ թե բոլորը: Բոլորին այնպես են խեղդում, որ ինչ կով, ինչ բան: Բայց կան այնպիսիք, որ, Օրվելի ասած, ավելի հավասար են, բոլորը հավասար են, բայց կան ավելի հավասարները: Եվ դրանք, երբ փորձում են անալիզ անել, թե դա որ տեսակն է, դրանք հիմնականում ներկրողներն են: Այ սրա մասին էի ես ասում”, պարզաբանել է Վահան Հովհաննիսյանը:

No comments:

Post a Comment