Կարդացե’ք Ժամանակի ՄԻՏՔ

Թերթը լույս է տեսնում ամեն երեքշաբթի, վաճառվում է Երևանում` Պրեսս ստենդի կրպակներում և մարզերում` Հայփոստի բաժանմունքներում:

Saturday, October 9, 2010

Պատերազմ չի լինի

Արկադի Տեր-Թադևոսյանը` հայտնի Կոմանդոս, ասել է, թե յուրաքանչյուր պատերազմ սկսող պետք է ռազմական գործընկեր ունենա: Իսկ Թուրքիան, նրա գնահատմամբ, պատերազմի վերսկսման դեպքում Ադրբեջանին չի աջակցի: -Երբ էսպես նայում ենք, տեսնում ենք, որ ոչ մի երկիր հետաքրքրված չէ պատերազմի վերսկսմամբ:Ինչ վերաբերում է Ադրբեջանի ռազմատենչ հայտարարություններին, ապա դրանք, ըստ Տեր-Թադևոսյանի, արդեն սովորական են դարձել: «Ադրբեջանն իր սադրիչ հայտարարություններով ցանկանում է փրկել իր վիճակը»: Այնպես որ, բանախոսի համոզմամբ, պատերազմի վերսկսումը հնարավոր չէ։ -Առաջին հերթին Ադրբեջանը, ինչպես նաև ցանկացած պետություն, եթե ցանկանում է պատերազմ սկսել, պետք է երեք բան հաշվի առնի։ Նախ' հասարակությանը: Ադրբեջանի նախագահը տեղի ազգային փոքրամասնությունների հետ խնդիրներ ունի: Ադրբեջանում մենք ունենք ոչ միայն թշնամիներ։ Այնտեղի ազգային փոքրամասնություններն էլ մեր նման են: Այսինքն' հասարակությունը պատրաստ չէ հայ-ադրբեջանական պատերազմի հնարավոր վերսկսմանը:

No comments:

Post a Comment