Կարդացե’ք Ժամանակի ՄԻՏՔ

Թերթը լույս է տեսնում ամեն երեքշաբթի, վաճառվում է Երևանում` Պրեսս ստենդի կրպակներում և մարզերում` Հայփոստի բաժանմունքներում:

Saturday, October 9, 2010

Կարինա Սարկիսովան հեռացվել է Վիեննայի օպերայից` կիսամերկ նկարների պատճառով

Վիեննայի պետական օպերայի հայ մենակատարուհի Կարինա Սարկիսովան հեռացվել է թատրոնից, երբ Wiener ամսագիրն իր «սեքս» բաժնում հրապարակել է նրա ֆոտոսեսիան, որտեղ նա գրեթե ամբողջությամբ մերկ է: Ավելի վաղ, հունիսին Սարկիսովային արդեն նախազգուշացրել էին նմանատիպ բաց լուսանկարների պատճառով (մայիսին բալետի պարուհին մերկ լուսանկարվել էր Penthouse ամսագրի համար), գրում է BBC-ն: Ավստրիական լրատվամիջոցներին տված հարցազրույցում Սարկիսովան հայտարարել է, որ իր հեռացումը համարում է խտրականության դրսեւորում: Կարինա Սարկիսովան Վիեննայի օպերայում հանդես է գալիս 2000 թվականից, իսկ 2009-ին դարձել է բալետային խմբի մենապարուհի: Աշխատելով Վիեննայի բալետում 9 տարի, նա դարձել է մենակատարուհի, որին հաջորդում է արդեն պրիմա-բալետի պարուհի աստիճանը: Նա պարել է բազմատեսակ պարտիաներում` քնարականից մինչեւ ագրեսիվ բնույթի եւ մի քանի անգամ միջազգային բալետի մրցույթների հաղթող դարձել: Վերջին հինգ տարում Սարկիսովան զբաղվել է խորեոգրաֆիայով եւ ցուցադրել իր աշխատանքները Վիեննայի երիտասարդ խորեոգրաֆների Երեկոների շրջանակներում: Բալետի պարուհին ամուսնացած է եւ ունի 8-ամյա որդի, նշում է GZT-ը:
Լուսանկարը՝ Մորից Շելլի

No comments:

Post a Comment