Մաշտոցի պողոտայի Ծածկած շուկայի մոտ զայրացած քաղաքացիների մեծ կուտակում էր։ Շուկայի աշխատողներն էին բողոքում իբր նորոգման պատճառով իրենց աշխատավայրի առաջիկա փակման կապակցությամբ։ Թեև անհրաժեշտ է նշել, որ վերջին տարիներին այդ շուկան աշխատում էր գյուղացիներից մթերք գնելու և վերավաճառելու սկզբունքով, այղուամենայնիվ, այն վաղուց արդեն միակ աշխատավայրն էր մոտակա շրջանների հարյուրավոր բնակիչների համար։ Շուկայի աշխատողներն ասում էին, թե Երևանի հնագույն և ամենահայտնի շուկաներից մեկը ձեռք է բերել Գագիկ Ծառուկյանը՝ առևտրի կենտրոնի վերածելու նպատակով։ Աղմկալի բողոքներից հետո հանրահավաքի մասնակիցների հետ հանդիպման է եկել Ծառուկյանի ներկայացուցիչը և հայտնել, որ ղեկավարությունը որոշել է շինարարական աշխատանքները հետաձգել մինչև տարեվերջ։ Այնուամենայնիվ, շուկայում առևտուր անողները խիստ անհանգստացած են իրենց հետագա ճակատագրով և մտադիր են նոր տարածքներ պահանջել շուկայական առևտրի համար։
No comments:
Post a Comment