ՕԵԿ խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանին հարց են ուղղել, թե արդյոք չեն շնորհավորում ԱԺ փոխնախագահ ընտրված Սամվել Բալասանյանին: Ինտրիգն այս ամենում այն է, որ Բալասանյանը նախկին ՕԵԿ-ական էր, հետո դուրս եկավ ՕԵԿ-ից, երբ կուսակցությունը դարձավ ընդդիմություն, իսկ այժմ մտել է ԲՀԿ: ՕԵԿ անդամ Հովհաննես Մարգարյանը ասել է, որ իրենք հարգում են կոալիցիայի որոշումը, եւ որպեսզի չխոչընդոտեն որոշման իրագործման պրոցեսին, չեն մասնակցել Բալասանյանի քվեարկությանը: Հովհաննես Մարգարյանը հիշեցրել է, որ երբ ՕԵԿ երկու անդամ, այդ թվում ինքը, ընտրվում էին հանձնաժողովի նախագահներ, Բալասանյանն էլ իրենց քվեարկությանը չի մասնակցել եւ չի շնորհավորել: Ստացվում է հայտնի անեկդոտի նման, երբ ընկերները իրենց մի ընկերոջը կշտամբում են, թե ինչու չէր եկել ծանոթներից մեկի թաղմանը, ընկերը պատասխանում է նրանց, թե “ոչինչ, թող ինքն էլ իմ թաղմանը չգա”:
No comments:
Post a Comment