Կարդացե’ք Ժամանակի ՄԻՏՔ

Թերթը լույս է տեսնում ամեն երեքշաբթի, վաճառվում է Երևանում` Պրեսս ստենդի կրպակներում և մարզերում` Հայփոստի բաժանմունքներում:

Thursday, September 16, 2010

Մապ-տապերը Պռոշյանի քյաբաբնոցների նման կսկեն

Ի՞նչ է սպասվում այն մարդկանց, ովքեր պատրաստվում են սպիրտից կեղծ կոնյակ պատրաստել: Այս հարցին ընթացիկ քառօրյայի այսօրվա նիստում «Քրեական օրենսգրքում», «Վարչական իրավախախտումների մասին» և «Լիցենզիայի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ առաջարկող օրենսդրական փաթեթի առաջին ընթերցման քննարկման ժամանակ անդրադարձան ԱԺ պատգամավորները: Նախագծի հեղինակ, «Ժառանգություն» խմբակցությունից պատգամավոր Արմեն Մարտիրոսյանն առաջարկում է սպիրտից կեղծ կոնյակ պատրաստողների համար սահմանել հետևյալը՝ մի դեպքում, եթե կեղծ սպիրտից պատրաստված կոնյակը չի վնասում մարդկանց առողջությանը, սահմանել վարչական պրոգրեսիվ տուգանք, այսինքն` առաջին անգամ կեղծ կոնյակ պատրաստելիս սահմանված տուգանքը եռապատկել, եթե անձը դա կկրկնի երկրորդ անգամ: Արմեն Մարտիրոսյանն այն կարծիքին է, որ այդ դեպքը պետք է ընդգրկել վարչական իրավախախտումների բաժնում, իսկ քրեական իրավախախտումների բաժին տանել կեղծ կոնյակ պատրաստողներին պատժելու համար նախատեսված երկրորդ դեպքը: Այսինքն` եթե կեղծ կոնյակը վնասում է մարդկանց առողջությանը, դա արդեն քրեական իրավախախտում է: 72 կողմ, 0 դեմ և 13 ձեռնպահ արդյունքներով օրնեսդիրներն այսօր երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեցին «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ առաջարկելու նախագիծը: Հիշեցնենք, որ նախագծով սահմանվում են հեռուստաընկերությունների կողմից վճարվելիք հարկերը: Ըստ օրենքի նախագծի, հանրապետական հեռարձակման համար հեռուստաընկերությունները տարեկան պետք է վճարեն 20 մլն. դրամ, երևանյան հեռարձակման համար՝ 10 մլն. դրամ, իսկ տարածքային հեռարձակման համար՝ 1մլն դրամ:

No comments:

Post a Comment