Կարդացե’ք Ժամանակի ՄԻՏՔ

Թերթը լույս է տեսնում ամեն երեքշաբթի, վաճառվում է Երևանում` Պրեսս ստենդի կրպակներում և մարզերում` Հայփոստի բաժանմունքներում:

Saturday, September 11, 2010

Պուտինն ու Մեդվեդեւը կպայմանավորվե՞ն



Նախագահի նախանշած ծրագրերը ձեւակերպված են ոչ մեկ, ոչ երկու կամ երեք տարվա համար: Մեդռնացման օրակարգը, որ առաջարկել է երկրի ղեկավարը, դուրս է նախագահական լիազորության մեկ ժամկետի շրջանակներից,- հայտարարել է ՌԴ նախագահ Մեդվեդեւի մամուլի քարտուղար Նատալյա Տիմակովան Russia Today պետական հեռուստաալիքին: Փաստացի, Մեդվեդեւը հայտարարել է նախագահի հաջորդ ընտրությանն իր թեկնածությունը դնելու մասին: Բառացիորեն մի քանի օր առաջ էլ վարչապետ Պուտինն էր ակնարկել, թե առաջադրվելու է: մամուլը գրում է, թե Մեդվեդեւն արդեն հասցրել է ազատվել Պուտինի ավանդական շատ կողմնակիցներից` Դաղստանի ու Թաթարստանի նախագահները, հերթում` Բաշկիրիայի նախագահը, ասում են` Լուժկովը: Ռուսական մամուլը լի է կանխագուշակումներով, թե արդյոք Պուտինն ու Մեդվեդեւը կպայմանավորվեն, եւ ով կմնա նժույգին: Իրավիճակը շատ նման է Հայաստանին: Տարբերությունը այն է, որ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը չդարձավ վարչապետ, սակայն դրանից Սերժ Սարգսյանի հետ նրա մրցակցության աստիճանը չնվազեց: Դուալիզմը դառնում է Ռուսաստանի ու Հայաստանի իշխանության բնորոշ գիծը: Դա նույնիսկ հանգեցնում է այն մտքին, որ հայկական դուալիզմը ռուսականի պրոյեկցիան է: Եվ կախված նրանից, թե ով Ռուսաստանում կհաղթի, կոշորվի Քոչարյան - Սարգսյան մրցակցության ճակատագիրը:

No comments:

Post a Comment