Հայաստանում ռուսական ռազմաբազաների պայմանագրի երկարաձգման մասին խոսել է ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը: Նա նշել է, որ եթե սկսի խոսել այդ պայմանագրի բացասական հետևանքների մասին, ապա պետք է վերադառնա 1995 թվական, երբ այդ պայմանագիրը կնքվեց: Հայրիկյանը կարծում է, որ այդ պայմանագրում միտումնավոր կերպով չկա մի կետ, որում նշված է, թե ինչպես կարելի է հրաժարվել դրանից: Նրա կարծիքով` այն ժամանակվա իշխանությունները այսօրվա իշխանությունների շարունակությունն են: «Կոմունիստները նշանակեցին ՀՀՇ-ականներին, ՀՀՇ-ականներն էլ ՀՀԿ-ականներին»,- ասել է Պարույր Հայրիկյանը: Անդրադառնալով հայ ռուսական հարաբերություններին` Հայրիկյանը նշել է, որ ինքը կողմ է հայ-ռուսական առողջ հաարբերություններին, սակայն անցյալի բացասական երևույթները չի կարող մոռանալ: Հայրիկյանը նաև խոսել է Ռուսաստանի` Հայաստանի անվտանգության երաշխավոր լինելու մասին: «Ես ամենայն պատասխանատվությամբ ասում եմ, որ Ռուսաստանը վերջին հարյուրամյակներում եղել է ոչ թե Հայաստանի անվտանգության, այլ վտանգավորության երաշխավորը: Ռուսաստանն էր մեղավոր, ցեղասպանության հետևանքների համար, Ռուսաստանն էր մեղավոր, որ Սևրի պայմանգիրը չեղյալ համարվեց»,- ասել է Պարույր Հայրիկյանը:
No comments:
Post a Comment