Կարդացե’ք Ժամանակի ՄԻՏՔ

Թերթը լույս է տեսնում ամեն երեքշաբթի, վաճառվում է Երևանում` Պրեսս ստենդի կրպակներում և մարզերում` Հայփոստի բաժանմունքներում:

Sunday, September 19, 2010

Պետք ա?, խառնվենք, ապե

ՀՀ-ում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Օլեկսանդր Բոժկոն Սերժ Սարգսյանին է փոխանցել Ուկրաինայի նախագահ Յանուկովիչի հրավերը` պաշտոնական այց կատարել Ուկրաինա: Այն հետաքրքիր է Հայաստանի ներքաղաքական դաշտում ծավալվողի ֆոնին, երբ պարզվում է, իշխանությունը գրոհ է սկսել Ծառուկյանի և նրա կուսակցության քաղաքական դիրքերի դեմ: Բոլորին է հայտնի Գագիկ Ծառուկյանի և Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի անձնական մտերմությունը: Պարզվում է, իշխանության ու Գագիկ Ծառուկյանի միջև առաջացած լարվածությունը հաղթահարելու գործին փորձ է անում միջամտել Վիկտոր Յանուկովիչն, իր մտերիմ Ծառուկյանին օգնելու համար Ուկրաինա հրավիրելով Սերժ Սարգսյանին` ոչ թե նրան պատժելու համար, այլ պարզապես Ծառուկյանի և իշխանության միջև միջնորդ լինելու:

No comments:

Post a Comment