Լրագրող Լուսինե Բարսեղյանը փորձել է ՀՀ կառավարության նիստերի դահլիճի սրճարանում ձմերուկ ուտող ԱԺ պատգամավոր, Սերժ Սարգսյանի եղբայր Սաշիկ Սարգսյանին լուսանկարել: Ներկաների համար բոլորովին հանկարծակի` Սաշիկ Սարգսյանը վեր է թռել տեղից ու ձեռքերն առաջ պարզած` այնպիսի կատաղությամբ է հարձակվել նրա վրա, որ կարծես հասնելու դեպքում հոշոտելու էր նրան: Բարեբախտաբար` ՙՍաշիկ Ազատիչ՚ գոռալով` ազգընտիրի ձեռքերը հասցրել է բռնել ՀՀԿ-ական ԱԺ պատգամավոր Կարեն Սարիբեկյանն ու նրան քաշել ետ: Սաշիկը, բնավորության համաձայն, յոթհարկանի ուշունց է տվել միայն, դաղելով սրճարանում ներկա բազմաթիվ կանանց ու պատգամավորների ականջները: Հետո` Սաշիկ Ազատիչին դուրս են տարել, ու նա էլ ետ չի եկել` ԱԺ աշնանային նստաշրջանի առաջին օրն ավարտելով հայրենի գյուղի խաշնարածին բնորոշ պերճախոսությամբ:
No comments:
Post a Comment