Ինչպես հայտնի է, Ռոբերտ Քոչարյանն ու Տիգրան Սարգսյանը ժամանակին Հայաստանում փայլուն պայմաններ ստեղծեցին ՙՀայռուսգազարդ՚-ի բարգավաճման համար: Իհարկե` ոչ անհատույց: Այդ ընկերությունն իր հերթին հիմա ամեն ինչ անում է Ռոբերտ Քոչարյանի կապիտալն ավելի խոշորացնելու համար: Իսկ Տիգրան Սարգսյանի հերթն էլ կգա:
Ծառայություններից մեկը Ռոբերտ Քոչարյանի փոքր որդու` Լևոն Քոչարյանին պատկանող ապահովագրական ընկերության` Նաիրի ինշուրանսի համար հաճախորդներ բերելն է: Բանն այն է, որ Հայռուսգազարդի աշխատակիցները վաղուց են օգտվում հենց Նաիրի ինշուրանսի ծառայություններից: Ինչպես նախկին ՙգազավիկներից՚ մեկն է ասում. ՙԼավ էլ սպասարկվում են: Մեկ այլ աղբյուր` Հայռուսգազարդի համակարգից, հայտնում է, որ վերջերս ընկերության ղեկավարները պարտադրել են աշխատակիցներին Ռոբերտ Քոչարյանի ընկերությունում ապահովագրել ոչ միայն իրենց, այլև ծանոթների ու բարեկամների մեքենաները: Յուրաքանչյուր աշխատողից պահանջվել է բերել 5 ավտոմեքենայի տեխանձնագիր` պատվեր ապահովել: Հակառակ դեպքում` այդ աշխատողները կազատվեն գործից: Լուրը ճշտելու համար դիմել են ՙՀայռուսգազարդ՚-ին, որի պատասխանատուն չի հերքել տեղեկությունն, այլ ասել է, որ ինքը Ղարաբաղում է, որտեղ ՙՀայռուսգազարդ՚-ի ղեկավարությունը նվերներ է բաժանում մարդկանց և այդ պահին պատասխանել չի կարող: Փաստորեն` թոշակառու դառնալուց հետո էլ, Ռոբերտ Քոչարյանի ձեռագիրը չի փոխվել: Միայն թե ձայների փոխարեն նա հպատակներից ՙկլիենտ՚ է պահանջում:
No comments:
Post a Comment