ՕԵԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանը շատ կտրուկ է արձագանքել ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանի հասցեին Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհանիսյանի արած հայտարարությանը, վերջինիս որակել. ՙկզող՚:
Հեղինե Բիշարյանը հայտարարել է. ՙՆա իր անցած ճանապարհով բոլորիս ապացուցել է, թե քանի անգամ է կզարաններում հայտնվել` սրա նրա դեմ պատվեր կատարելիս, արդյունքում ձեռք բերելով տարբեր պարգևներ: Դրանցից է Երևանի կենտրոնում գտնվող ԿԸՀ-ի նախկին երկհարկանի շենքը և այլն: Փաստորեն` այս անգամ էլ պատահական չի բացել իր աղբանոցը, մեկ անգամ ևս ապացուցելով, որ կզել է համապատասխան կզարանում` հագուրդ տալով ագահ երախին: Որպես քրիստոնյա մարդ խորհուրդ կտամ կզարաններ գնալիս մեկ - մեկ գաղտնի աղոթել Աստծուն` մեղա գալով կիսականացի դեմքով իր կզող տեսակի ու էության համար: Ասելիքները շատ են, սակայն առայժմ բավարարվենք այսքանով՚:
Իսկ Հմայակ Հովհաննիսյանը ՕԵԿ առաջնորդի մասին` ասել է. ՙԳագիկ Ծառուկյանը սպորտով զբաղված մարդ է, ՙսպորտսմենին հատուկ թասիբ ունի, գիտի, որ տեղերը բաշխված են, նրան էլ ասել են, թե` մենք քեզ երկրորդ տեղից կզրկենք՚: ՙՈ±վ է ասել՚,- անմիջապես հետաքրքրվեց ՀՀԿ-ական ԱԺ պատգամավոր Մկրտիչ Մինասյանը,- ՙՔաղաքականության մեջ բառացիորեն չի ասվում, քաղաքականության մեջ պետք է հասկանալ այն ակնարկները և այն գործընթացները, որոնք տեղի են ունենում: Սկսել են փչել Արթուր Բաղդասարյանին: Կարող է մի գեղեցիկ օր էլ այնքան փչեն, որ չդիմանա այդ լարվածությանը և պայթի, հօդս ցնդի՚: Վրդովված Մկրտիչ Մինասյանը` նետեց. ՙՊետք չի խոսել մի բանի մասին, որ տեղյակ չեք: Տեսական դատողություններ եք անում, գաղափարները քննադատեք՚: ՙԵս ուղղակի պատկերավոր եմ խոսում՚,- պաշտպանվեց Հմայակ Հովհաննիսյանը:
ՕԵԿ - Հմայակ Հովհաննիսյան ՙփոխհրաձգությունը՚ հաջորդ օրն իսկ նոր երանգներ ստացավ: Նրան պատասխանելու իր պարտքը գերակատարեց նաև ԱԺ-ում ՕԵԿ խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանը. ՙԱռիթներ ունեցել եմ բազմաթիվ անգամ Հմայակ Հովհաննիսյանին որոշ դեպքերում` նույնիսկ իր ներկայությամբ, հրապարակորեն ապացուցելու, որ հայրենի քաղաքական դաշտում իր և իր նմանների առաքելությունը եղել և մնում է իրականացնել իր կարծիքով /Հետաքրքիր է` իրենց կարծիքով` ո±չ - Ժ.Մ./ քաղաքական ՙազդեցիկ պապաների՚ պատվերներն ու նվաստ հանձնարարականները և արդյունքում, վերածվելով քաղաքական օգտագործված հնամաշ գործիքի, հաճախ ցուցադրել իր սուր և բութ որակները` վերջնականապես հայտնվելով քաղաքական բոմժի կարգավիճակում: Տո, ա’յ Հմայակ, դու ո~ւր, 13-ամյա ՕԵԿ-ն ո~ւր, ոնց որ Մասիս սարը և թոփի դարը: Մի հանգամանք ևս, առնվազն տարօրինակ է այն պարագան, որ խեղճ Հմայակը, խոսելով քաղաքականության մեջ կանանց դերի մասին, երբեք չի խուսափում օգտվել կնոջը բնորոշ միջոցներից, որոնցից այժմ նշեմ մեկը` մազերի գույնի մերթընդմերթ փոփոխությունը: Եվ մեկ հռետորական պնդում: Հիմա` ո±րն է լավը, ուժեղ կնոջ կերպա±րը, թե կանացի տղամարդու իմիջը: Առայժմ` այսքանը՚:
Կզած կամ կզող` մեծ հաշվավ ի±նչ տարբերություն, բայց դե որակ են, էլի, որա~կ:
No comments:
Post a Comment