Օրերս ռազմական ոստիկանության պետ, գեներալ Վովա Գասպարյանն, առանց մեքենայի դիմացի համարանիշների, ինչի իրավունքը, ըստ օրենքի, ունեն ՀՀ նախագահը, ԱԺ նախագահն ու վարչապետը, և երեք ուղեկցող մեքենաների ուղեկցությամբ` կարմիր լույսի տակ անցնելով հազիվ է խուսափել փողոցն անցնող քաղաքացիներին վրաերթի ենթարկելուց:
Ուշագրավը, սակայն, վերջինիս մեքենայի հետևի համարանիշերն են: ՙ010 .. 01՚ պետհամարանիշը, որ փակցված է ՀՀ ռազմական ոստիկանապետ, գեներալի ավտոմեքենային, ժամանակին պատկանում էր ՆԳ էքս նախարար Վանո Սիրադեղյանին: Ասում են` գեներալ Վովա Գասպարյանը միշտ երազել է նմանակել Վանո Սիրադեղյանի գործողությունները:
No comments:
Post a Comment