Տնտեսագիտական համալսարանի մոտ` Երեւանի Ալեք Մանուկյան-Իսահակյան-Նալբանդյան փողոցների խաչմերուկում միմյանց են բախվել Mitsubishi Pajero եւ Nissan մակնիշների մեքենաները: Նախքան Երեւանի Ճանապորհային ոստիկանության աշխատակիցները կժամանեին դեպքի վայր, Nissan-ի համարանիշներն արդեն հանված են եղել, իսկ Mitsubishi Pajero-ի համարանիշներն են 22 ՍԼ 587: Ականատեսները ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին պատմել են, որ Nissan-ը ՀՀ արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչության պետ, նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի ծառայողական մեքենան է: Ճշտվել է նաեւ համարանիշը` 001 ՏՏ 03: Վթարի վայրում ՃՈ աշխատակիցներին փորձում էր ուղղորդել քրեակատարողական վարչության պետի օգնական Կամո Շաբոյանը, ովհամոզում էր, որ վթարված ավտոմեքենան չտեղափոխվի ՃՈ տուգանային հրապարակ, ինչը նրան չի հաջողվել:
No comments:
Post a Comment