Կարդացե’ք Ժամանակի ՄԻՏՔ

Թերթը լույս է տեսնում ամեն երեքշաբթի, վաճառվում է Երևանում` Պրեսս ստենդի կրպակներում և մարզերում` Հայփոստի բաժանմունքներում:

Saturday, September 11, 2010

Դատապարտված ենք

Իշխանական կերակրատաշտերը բաժանվում են, պարզվում է, ոչ միայն կաշառք վերցնելով, այլև` կաշառք տալով` ասում են: Այս շաբաթ մի վաղեմի, բայց ոչ վաղ անցյալի պատմություն լսեցինք: Արաբկիր համայնքում Շտիռլից` Ալբերտ Երիցյանը, երբ դարձել է թաղապետ որոշել է բավարարել անխտիր բոլոր ՀՀԿ-ականների խնդրանք - պահանջները, մի խոսքով` չնեղացնել ոչ մեկին, սակայն երբ հայտնվել է ձեռնունայն ու մերժված, հրաժարական է տվել, կողքին ոչ ոք չի մնացել կամ` գրեթե ոչ ոք: Մենք էլ ճանաչում ենք պարկեշտ մարդկանց, ովքեր շարունակում են ընկերություն անել նրա հետ ու չվախենալ իշխանական ռեպրեսիայից:
Ալբերտ Երիցյանն իր` ՙԵրիցյան և որդիներ՚ սուպերմարկետին մոտ համայնքին պատկան մանկապարտեզի տնօրեն ոմն Ճշտով Իդային ծրարով մեծ գումար ու հարաժարականի հրամանն է ուղարկել ոմն Հարութիկի հետ, սակայն վերջինիս կողմից մերժվել է: Այնուամենայնիվ` հեռացրել է աշխատանքից, որովհետև այդ տեղը խոսք է տվել ՀՀԿ երիտթևի ղեկավար, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանի տիկնոջը: Անգամ թղթեր են պատրաստել, տիկնոջ համար ոչ միայն դիպլոմ նախապատրաստել, այլև` տեղեկանք ներկայացրել այն մասին, թե իբր նա եղել է Աճառյան 14 հասցեում գտնվող մանկապարտեզի վարիչ: Այդ հասցեում` պարզվում է, ընդամենը երեք աղբարկղներ են դրված: Ու Կոմիտասի պողոտայում հայտնի Իդայի մանկապարտեզի տնօրեն է դարձել Անժելա Մեհրաբյանը: Ասում են` այդտեղից էլ սկսվել են Ալբերտ Երիցյանի անհանգիստ օրերը, որովհետև Ճշտով Իդան էլ պատահական մարդ չէ համակարգում, լավ զարմիկ ունի, հզոր մեջք, ում հետ այսօր էլ` Շտիռլից Աբոն բանակցությունների եզրեր է փնտրում, սակայն ապարդյուն: Այսպես է վարվում մերօրյա իշխանությունն իր բոլոր այն վեր - վեր թռչող ՙզավակների՚ հետ, ովքեր բավարարում են իշխանական ճամբարից բոլորի պահանջներն ու այլևս անելիք ու բավարարելիք չունեն: Հասարակության անդեմ հատվածը մանուկ հասակից դատապարտված է պարտադրվածների կողմից դաստիարակվել ու դառնալ հեզ, ինչպես` եզ հպատակ:

No comments:

Post a Comment