Կարդացե’ք Ժամանակի ՄԻՏՔ

Թերթը լույս է տեսնում ամեն երեքշաբթի, վաճառվում է Երևանում` Պրեսս ստենդի կրպակներում և մարզերում` Հայփոստի բաժանմունքներում:

Sunday, September 19, 2010

Սուրբ Խաչի պատարագը կայացավ

Վանի Աղթամար կղզու Սուրբ խաչ եկեղեցում կայացավ պատարագը: Այն մատուցեց Պոլսո հայոց պատրիարքական փոխանորդ Արամ Արքեպիսկոպոս Աթեշյանի ձեռամբ: Այն տևեց մոտ երկու ժամ: Չնայած խոստումներին, թուրքական իշխանություններն այդպես էլ խաչը եկեղեցու գմբեթին չտեղադրեցին, ինչը պատճառ դարձավ, որ բազմաթիվ հայեր աշխարհի տարբեր երկրներից հրաժարվեն նախատեսված ուղևորությունից: Արդյունքում Վանում նախապես պատվիրված բազմաթիվ հյուրանոցային համարներ թափուր մնացին: Պոլսից կղզի էր ժամանել ընդամնեը 750 հայ, իսկ արտերկրից՝ 350–400 հյուր, այդ թվում հայեր՝ ԱՄՆ–ից, Գերմանիայից, Կանադայից: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը նախապես որոշել էր պատարագին մասնակցելու նպատակով Վան ուղարկել երկու հոգևորական, սակայն հրաժարվեց այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ խաչը, այնուամենայնիվ, չի տեղադրվելու: Հիշեցնենք, որ Թուրքիայի կառավարությունը վերականգնեց Սուրբ խաչ եկեղեցին և 2007 թ. բացեց այն որպես թանգարան, որտեղ չէր թույլատրվում աղոթել կամ պատարագ անել:Աղթամարի Սուրբ խաչ եկեղեցում պատարագի արարողությունից հետո տեղի է ունեցել նշանդրեք: Թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ, Պոլսո հայոց պատրիարքարանի հոգևոր խորհրդի առաջնորդ Թաթուլ Վարդապետ Անուշյանը եկեղեցում նշանել է պոլսահայ համայնքի երկու հայտնի ընտանիքների զավակներին` Թամար Ալջալին և Ավինիս Բըչաքչըին: Նշանդրեքի արարողությունից հետո երիտասարդ զույգը հայտարարել է, որ շատ երջանիկ է Սուրբ խաչ եկեղեցում նշանվելու կապակցությամբ: Պատարագի արարողությունից առաջ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը երեկ այցելել է Վանի նահանգապետ Մյունիր Քարալօղլուին: «Սուրբ խաչ եկեղեցում զանգեր չեն ղողանջելու, սակայն զանգերի ղողանջը հնչելու է մեր ականջներում: Գիտեմ` վերջին օրերին խաչի տեղադրման հետ կապված անհանգիստ իրավիճակ էր ստեղծվել: Սակայն մենք փորձեցինք բացատրել, որ դա այնպիսի գործ չէ, որը կարող են անել անփորձ ձեռքերը: Ավելի ճիշտ կլինի, որ խաչը տեղադրեն վարպետները, և մամուլի առջև հայտարարում եմ վստահաբար` խաչը տեղադրվելու է պատարագից հետո: Այս մասին ասել եմ բոլորին` և´ Հայաստանին, և´ Սփյուռքին: Այդ առնչությամբ խոստումներ են տվել ինչպես մեր նախարարը, այնպես էլ մեր նահագապետը։ Խաչը կտեղադրվի ամենաուշը 1,5 ամիս հետո, և մենք կօծենք այն»,- հայտարարել է Աթեշյանը` պատրիարքարանի և հայ համայնքի անունից շնորհակալություն հայտնելով Վանի նահանգապետին` պատարագի մատուցման համար անհրաժեշտ բոլոր միջոցառումները կազմակերպելու համար: «Աստված տա՝ ամեն ինչ անցի հանգիստ: Որևէ սադրիչ գործողություն չլինի, և մենք, ինչպես հին ժամանակներում, վերհիշենք այն օրերը, երբ այս քաղաքում եղբայրաբար ապրում էին երկու ժողովուրդները»,- ասել է Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը: Մատուցվելիք պատարագի ժամանակ Սուրբ խաչ եկեղեցում գտնվելու է 55 մարդ: Իսկ մնացած հյուրերը արարողությանը հետևելու են եկեղեցու բակում տեղադրված երկու մեծ էկրաններով: Նշենք, որ Վանում մեծ հետաքրքրությամբ են սպասում այդ իրադարձությանը հատկապես տեղի վաճառականները: Փողոցներում կարելի է տեսնել հայերեն տառերով գնապիտակներ: Իսկ մինչ այդ զբոսաշրջիկները բարձրանում են եկեղեցու առջև դրված խաչի պատվանդանին և լուսանկարվում: Արարողությունը լուսաբանելու համար Թուրքիայից հավատարմագրվել է 118 լրագրող, արտերկրից՝ 27:









1 comment:

  1. Ողջույն, բոլորին, ես Ադրիկ Վադիմն եմ, ով ապրում է Կուրգան քաղաքում, ուզում եմ ձեզ հետ միասին կիսել այստեղ, թե ինչպես է պարոն Բենջամինն ինձ օգնում 15000.000.00 ռուբլի վարկ ստանալու համար, որպեսզի սկսեմ իմ սննդի ըմպելիքների առաքումը `այն բանից հետո, երբ ես աշխատել եմ մի քանի հյուրանոցներ այստեղ, Կուրգանում, պարզապես ապրուստ վաստակելու, բայց դժբախտ եմ, ես դեռ դժվարանում էի վարձավճար վճարել, բայց շնորհակալ եմ Աստծուն, որ այժմ ես ինքս եմ աշխատում, երբ իմ խնամքի մեջ աշխատում են 5 աշխատողներ: Եթե դուք փնտրում եք ֆինանսական ազատություն, ես խորհուրդ կտամ ձեզ դիմել պարոն Բենջամինին հետևյալ էլ. Փոստով և ինչ հավելվածի համարը: Lfdsloans@outlook.com + 1-989-394-3740

    ReplyDelete