Կարդացե’ք Ժամանակի ՄԻՏՔ

Թերթը լույս է տեսնում ամեն երեքշաբթի, վաճառվում է Երևանում` Պրեսս ստենդի կրպակներում և մարզերում` Հայփոստի բաժանմունքներում:

Saturday, September 11, 2010

Մուտիլովկան բնորոշ է նաև պաշտոնիաներին


Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովը լուրջ ազդակ է ստացել Կրեմլից: ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը չի շնորհավորել նրան` քաղաքի տոնի առիթով: Իսկ Մոսկվայի քաղաքապետը հայտնի է հավակնոտ ցանկություններով ու արտահայտություններով:


Միաժամանակ, ՙԻնտերֆաքս՚ գործակալությունը տպագրել է Կրեմլի պաշտոնյաներից մեկի անանուն կարծիքը, որ մեկնաբանել է վերջերս ռուսական մամուլում հայտնված մի քանի հրապարակումներ: Կրեմլի աղբյուրն այդ հրապարակումներն անվանել է մոսկովյան իշխանության մի քանի ներկայացուցիչների անհեռանկար փորձեր, որով չի հաջողվի սեպ խրել ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի ու վարչապետ Վլադիմիր Պուտինի միջև: Իսկ Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովը վերջերս թերթերից մեկին կարծիք էր հայտնել, որ Մոսկվա - Սանկտ Պետերբուրգ մայրուղու շինարարությունը պետք է շարունակել այն ծրագրով, որը նախատեսված էր սկզբում, այսինքն` Խիմսկի անտառներով: Այդտեղով անցնող մայրուղու շինարարությունը հաստատել էր ՌԴ վարչապետն, իսկ դրան դեմ է արտահայտվել նախագահը: Հայտնի է դարձել նաև, որ Մոսկվայի քաղաքապետն ու նրա շրջապատը թերթերում նաև մի քանի այլ` անանուն հոդվածներ են պատվիրել` ի պաշտպանություն Վլադիմիր Պուտինի քայլի և ընդդեմ Դմիտրի Մեդվեդևի որոշման:

No comments:

Post a Comment