Գիտնականները կանխատեսում են, որ 2013 թվականին Երկիր մոլորակի վրա իսկական քաոս է լինելու` արեգակի վրա բազում բռնկումների պատճառով: Նման տխուր հետևանքի մասին NASA-ի մասնագետները հայտնել են օրերս, նշելով, որ այդ շրջանում արեգակնային ձգողականության աստիճանը հասնելու է իր վերջնակետին: Վիճակը կարող է տևել մեկ օրից մինչև մեկ ամիս, ինչն էլ իրական վտանգ կդառնա ու դժվարություններ կառաջացնի մարդկության համար: Ժամանակակից հասարակությունը անմիջականորեն կախված է տեխնոլոգիաներից: Էլեկտրացանցերը, օդային տրանսպորտը, բանկային ծառայությունները, ռադիոկապը, հեռարձակումն ու կարևոր այլ ծառայություններ կարող են անհասանելի լինել մարդկության համար` Արեգակի «մեղքով»: Նման երևույթներից մինչ օրս հաջողվել է խուսափել, սակայն առաջիկա դիմագրավումը բավականին ծանր է լինելու: 1859-ին մագնիսական փոթորկի պատճառով խափանվեց հեռագրային ծառայությունը Միացյալ Նահանգներում և Եվրոպայում: 1921-ին արեգակնային ակտիվությունը շարքից հանել էր Նյու Յորքի տրանսպորտային համակարգը: «Արեգակնային փոթորիկը» 1989 -ին խաթարել էր Քվեբեկի էլեկտրամատակարարումը, ինչի պատճառով վեց միլիոն կանադացիներ մնացել էին առանց լույս և ջերմության:
No comments:
Post a Comment