ՀՀ Աժ փոխնախագահ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Արեւիկ Պետրոսյանը զբաղեցրած պաշտոնից հրաժարվելու մասին դիմում է ներկայացրել: Այդ մասիին հայտնել է ԲՀԿ առաջնորդի մամուլի քարտուղար Խաչիկ Գալստյանը: Նրա փոխարեն առաջարկվելու է «Բարգավաճ Հայաստանի» մեկ այլ ներկայացուցչի թեկնածությունը: Խաչիկ Գալստյանը, սակայն, դժվարացել է ասել, թե ո?ւմ են առաջադրելու: Նրա խոսքով, դա պարզ կլինի հոկտեմբերին: Նա նաեւ դժվարացավ նշել, թե ո?րն է Արևիկ Պետրոսյանի հրաժարականի պատճառը: Մենք նշենք, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանն ու Եվրաինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանն արդեն հայտարարել են, թե մտադիր չեն զբաղեցնել խորհրդարանի փոխնախագահի պաշտոնը: Այդ պաշտոնին, ըստ թերթին մոտ կանգնած ԲՀԿ-ական աղբյուրերի, կառաջադրվի նախկին ՕԵԿ-ական, վերջերս` ԲՀԿ-ին անդամակցած. <Գյումրի> գարեջրատեր Սամվել Բալասանյանի թեկնածությունն, ով ոչ վաղ անցյալում ասում էր, թե ճակատին <Օրինաց երկիր> է գրած, սակայն այն ժամանակ բարձրացավ մինչև խմբակցության ղեկավարի պաշտանին: Իսկ ճակատին <Բարգավաճ Հայաստան> գրելը պարզվում է ավելի բարձր պաշտոն ապահովեց Սամվել Բալասանյանի համար: Փաստորեն` Գագիկ Ծառույանը` ռոբերտ Քոչարյանի հորդորով ու առաջնորդությամբ լրջորեն է նախապատրաստվում առաջիկա խորհրդարանական ընտրություններին:
No comments:
Post a Comment