ԼՂՀ ներկայիս նախագահ Բակո Սահակյանի եւ ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի հարաբերությունները լարվել են: Ղարաբաղում «Հրապարակ» թերթի աղբյուրները հայտնում են, որ Բակո Սահակյանն սկսել է ազատվել իշխանությունում հաստատված Արկադի Ղուկասյանի մարդկանցից: ԼՂՀ նախագահը երեկ պաշտոնանկ է արել Գերագույն դատարանի նախագահ Արարատ Դանիելյանին, բայց, որպեսզի քայլը շատ կտրուկ չդիտվի, նրան նշանակել է իրեն խորհրդական՝ հետագայում ընդհանրապես չեզոքացնելու նպատակով: Թերթը նշում է, որ Արարատ Դանիելյանը Արկադի Ղուկասյանի համադասարանցիներից է, ով նախկին ընկերության շնորհիվ «առաջ է գնացել»: Առայժմ հայտնի չէ, թե ԼՂՀ գերագույն դատարանի նախագահի թափուր պաշտոնն ում է տրամադրվելու:
No comments:
Post a Comment