Կարդացե’ք Ժամանակի ՄԻՏՔ

Թերթը լույս է տեսնում ամեն երեքշաբթի, վաճառվում է Երևանում` Պրեսս ստենդի կրպակներում և մարզերում` Հայփոստի բաժանմունքներում:

Friday, November 5, 2010

Playboy-ի աստղը հանդիպում է հայ մաչոյի հետ

NikitА դուետի մասնակից Դաշա Աստաֆեւան սիրավեպ է սկսել հայի հետ: Չնայած «համեստ» Աստաֆեւան սովոր չէ ի ցույց դնել իր հարաբերությունները եւ երբեք չի բացահայտում անձնական կյանքի մանրամասները, օրերս լրատվամիջոցներում է հայտնվել մի տեղեկություն, որը բացահայտում է սեքսուալ գեղեցկուհու բոլոր գաղտնիքները: Պարզվում է, որ Դաշան արդեն երկու տարի է, ինչ հանդիպում է մի հայի հետ, որը, բնականաբար, շատ հեռու է աղքատ համարվելուց: Բոլորին անհայտ պատճառներով, երգչուհին չի հրապարակում նրա անունը: Հնարավոր է, բանը Դաշայի ընտրյալի հարավային տեմպերամենտի մեջ է: Լուրերի համաձայն, հայ «մաչոն» չափից դուրս խիստ է վերաբերվում Դաշային եւ անգամ խանդի տեսարաններ սարքում սեքս-գեղեցկուհու գլխին: Ինքը՝ աղջիկը չի բողոքում իր հարուստ «բոյֆրենդից» եւ նրա ներկայությամբ իրեն շատ համեստ է պահում, ինչպես սազական է արեւելյան կնոջը: Playboy ամսագրի աստղի իմիջից ոչինչ չի մնացել: Երգչուհու ընկերը արտաքինից շատ հանգիստ եւ ինտելիգենտ է եւ որեւէ կերպ տպավորություն չի ստեղծվում, թե նա կարող է լինել Դաշա Աստաֆեւայի տղամարդը: Այդուհանդերձ, այս զույգին հաճախ կարելի է տեսնել Կիեւի հասարակական վայրերում:

No comments:

Post a Comment