Կարդացե’ք Ժամանակի ՄԻՏՔ

Թերթը լույս է տեսնում ամեն երեքշաբթի, վաճառվում է Երևանում` Պրեսս ստենդի կրպակներում և մարզերում` Հայփոստի բաժանմունքներում:

Thursday, November 4, 2010

Նիկոլ Փաշինյանը ասել է, որ իրենից պահանջել են այլեւս հոդվածներ չգրել

Հայ Ազգային կոնգրեսի երիտասարդ ակտիվիստները Երեւանում բողոքի ակցիա են իրականացնում ի պաշտպանություն քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի: Նրանք նաեւ պատրաստվում են ակցիան շարունակել Եվրամիության ներկայացուցչության դիմաց, պահանջելով, որ եվրակառույցները միջամտեն Փաշինյանի գործին եւ թույլ չտան նրա հանդեպ որեւէ բռնության կիրառում: Հիշեցնենք, որ Հայկական ժամանակ օրաթերթը գրել էր, որ Կոշ քրեակատարողական հիմնարկում ազատազրկված Նիկոլ Փաշինյանը ենթարկվել է հարձակման: Հետագայում Մարդու իրավունքի պաշտպանի գրասենյակը պարզաբանել էր, թե հարձակում չի եղել, այլ եղել է լեզվակռիվ նրա խցի դատապարտյալների միջեւ, որը չի վերածվել ծեծկռտուքի: Իսկ ավելի ուշ, Նիկոլ Փածինյանի փաստաբան Վահե Հովսեփյանը հայտարարել էր, որ տեսել է իր պաշտպանյալին: Վահե Հովսեփյանը հայտնել էր, որ Փաշինյանը որեւէ վնասվածք չունի: Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ եղել է լեզվակռիվ այլ դատապարտյալների հետ, որը վերածվել է քաշքշուկի: Նիկոլ Փաշինյանը ասել է, որ իրենից պահանջել են այլեւս հոդվածներ չգրել, ինչպես նաեւ հանել իր պատի վրայի փակցված փոքրիկ եռագույն դրոշը: Վահե Հովսեփյանը հայտնել է նաեւ, որ Նիկոլ Փաշինյանը լրագրողներին կոչ է արել գնալ եւ իր հետ հանդիպել Կոշ քրեակատարողական հիմնարկում:

No comments:

Post a Comment