Կարդացե’ք Ժամանակի ՄԻՏՔ

Թերթը լույս է տեսնում ամեն երեքշաբթի, վաճառվում է Երևանում` Պրեսս ստենդի կրպակներում և մարզերում` Հայփոստի բաժանմունքներում:

Monday, November 1, 2010

Նախարարների պուտանկանոցը

Երկու հոգի դիմակավորված, կոտրելով Խաղաղ Դոնի փողոցի 2/1 հասցեում գտնվող «Դուստր Օլգա» ՍՊԸ-ի դուռը, ներս են մտել: Նրանք եղել են ձեռնոցներով: Սենյակում այդ պահին քնած է եղել 21-ամյա Օլգա Նիկոլայի Պիշնայան: Ինչպես տեղեկացնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դիմակավորվածները կապկպել են աղջկան եւ տնից տարել ոսկյա զարդեր ու գումար: «Օլգա» ՍՊԸ-ն պատկանում է Դարիկո Դանիելի Պիշնայային: Այս ՍՊԸ-ն հանրությանն ավելի շատ հայտնի է որպես «Դարիկնոց», որտեղից, ըստ հարակից շենքերի բնակիչների, այնտեղ ցանկացած ժամի կարող ես կլորիկ գումարով մարմնավաճառուհիներ պատվիրել: Թալանված «Դարիկնոց» են ժամանել Էրեբունու ոստիկանության աշխատակիցները, փորձաքրեագետներն ու տեղամասային տեսուչները: Դարիկոն այդ պահին իր տղայի հետ մեկնելիս է եղել օդանավակայան` ամուսնուն դիմավորելու: Նրան այդ մասին հեռախոսով տեղեկացրել է աղջիկը, ով ավազակների գնալուց հետո կարողացել է ազատվել կապանքներից ու զանգահարել մորը: Գագիկ Շամշյանը տեղեկացնում է, որ երբ փորձել է լուսանկարել կոտրված դուռը, Դարիկոն սկսել է բղավել. «Ես արգելում եմ նկարել: Նկարում ես, որ գողերն իմանան փախնե՞ն, հետո կնկարես: Ես էս գործը չեմ թողնի փակվի, սաղ աշխարհը խառնելու եմ իրար, հեսա գնում եմ նախարարի մոտ: Մի քանի պուտանկա եմ պահում, էն էլ էն անգամ թերթերը էլի գրեցին, կլիենտներս փախան: Մի քանի թազա կլիենտ եմ հավաքել, հիմա գրես, որ նրանք էլ փախնե՞ն: Գողերին բռնեմ, արի ինչքան ուզում ես գրի»:

No comments:

Post a Comment