Կարդացե’ք Ժամանակի ՄԻՏՔ

Թերթը լույս է տեսնում ամեն երեքշաբթի, վաճառվում է Երևանում` Պրեսս ստենդի կրպակներում և մարզերում` Հայփոստի բաժանմունքներում:

Tuesday, November 2, 2010

Ես ամաչում եմ Ռուսաստանի համար

«ՅՈՒԿՈՍ»–ի նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկու և «Մենատեպ» խմբի նախկին ղեկավար Պլատոն Լեբեդևի դատավճիռը կհրապարակվի դեկտեմբերի 15–ին։ Այս մասին դատարանում հայտարարել է դատավոր Վիկտոր Դանիլկինը՝ Խոդորկովսկու վերջին խոսքից հետո։ Խոդորկովսկին իր վերջին խոսքում դատարանին կոչ է արել արդար որոշում կայացնել՝ հիշեցնելով, որ իր դատավճիռը դառնալու է Ռուսաստանի պատմության մի մասը և սահմանելու է դրա զարգացման հետագա վեկտորը։ Խոդորկովսկին իր ելույթում հիշել է 2003թ. հոկտեմբերը՝ իր ազատության մեջ գտնվելու վերջին օրը. «Ձերբակալությունից մի քանի օր անց ինձ հայտնեցին. Պուտինն ասել է, որ ես 8 տարի վռիկ եմ ուտելու»։ Դրանից 7 տարի է անցել, ինչը քիչ ժամանակահատված չէ…, դատախազների ելույթները ինձ վախեցնում են, որ ինձ կդատապարտեն արդեն 14 տարվա ազատազրկման»,– ասել է Խոդորկովսկին։ «Դժվար թե ինչ-որ մեկը հավատա, որ ես նավթ եմ գողացել սեփական ընկերությունից»,–հայտարարել է Խոդորկովսկին՝ նշելով, որ քչերն են նաև այսօր հավատում, որ մոսկովյան դատարանը մեր օրերում կարող է արդարացման դատավճիռ կայացնել։ Խոդորկովսկին նաև նշել է, որ այս դատավճիռը իր և Պլատոնի «ճակատագրերից էլ հեռու է գնալու», քանի որ ցանկացած մտածող մարդ, նայելով այդ դատավճռին, եզրակացնելու է, որ Ռուսաստանում ուժային բյուրոկրատիան կարող է անել ամեն ինչ, մասնավոր սեփականություն գոյություն չունի, իսկ համակարգի հետ բախվելիս մարդու իրավունքները չեն գործում, ինչպես նաև շատ դժվար է դրանք պաշտպանել դատարանում։ «Պետությունը, որ հաշտվում է այն բանի հետ, որ բյուրակրատիան իր շահերի համար բանտում է պահում տասնյակ, եթե ոչ հարյուրավոր ձեռնարկատերերի, հիվանդ պետություն է։ Երկիրը, որը վստահում է միայն բյուրոկրատիային, հիվանդ երկիր է»,– ասել է Խոդորկովսկին՝ավելացնելով. «Ես չեմ ուզում ապրել բանտում, առավել ևս՝ մահանալ այնտեղ, սակայն եթե պետք լինի, ես պատրաստ եմ»։ Պլատոն Լեբեդևը հրաժարվել է վերջին խոսքի իրավունքից։ Հիշեցնենք, որ Խոդորկովսկին և Լեբեդևը արդեն 8 տարի է պատիժ են կրում՝ մեղադրվելով ֆինանսական հանցագործություններ կատարելու համար։ Նրանց են վերագրվում նաև նավթի յուրացումն ու փողերի լվացումը։

No comments:

Post a Comment