Կարդացե’ք Ժամանակի ՄԻՏՔ

Թերթը լույս է տեսնում ամեն երեքշաբթի, վաճառվում է Երևանում` Պրեսս ստենդի կրպակներում և մարզերում` Հայփոստի բաժանմունքներում:

Thursday, November 11, 2010

Պահպանակն ու ներքնազգեստը կռիվ են գցել ԵՊՀ-ում

Ռեկտոր Արամ Սիմոնյանի թիմակիցներն ու Արսեն Քարամյանի հովանու ներքո գտնվող ուսխորհուրդը դարձյալ բախվել են: Այս անգամ ոչ թե ռեկտորի ընտրության ու այլ գաղափարական հարցերի, այլ շատ ավելի լուրջ խնդրի շուրջ: Նոր սկանդալի պատճառը ԵՊՀ ՈՒԽ սենյակին կից գտնվող մշակութային դահլիճում գտնված պահպանակն ու ներքնազգեստն են եղել: Այս գտածոն իրար է խառնել թիմերին, ու արդեն մի քանի օր է՝ նրանք հաշիվներ են մաքրում, պատվի հարց է դարձել, համոզված են, որ պահպանակն ու ներքնազգեստը դավեր են, եւ «կպած» պարզում են, թե ում ձեռքի գործն է: Բանը նույնիսկ հասել է պռոռեկտոր Ալեքսանդր Գրիգորյանին: Որոշ կարկառուն ՈՒԽ-ականներ դեպքից անմիջապես հետո վազել են նրա աշխատասենյակ՝ «հանցագործության» մասին հաղորդելու: Պարզվել է՝ վերջինս արդեն այդ հավաքարարներից մեկի զեկուցագիրն է ստացել: Կարճ ասած, հայտնվել են անելանելի դրության մեջ, չեն կարողանում ապացուցել, թե դավերը որ կողմից եւ ում դեմ են ուղղված: Առայժմ արտակարգ դրություն է հայտարարվել մինչ Արամ Սիմոնյանի վերադարձը: Վերջինս Ղազախստանում է եւ այսօր վայրէջք կկատարի Երեւանում: Չի բացառվում, որ գտածոն նորանոր բացահայտումների ու սկանդալի պատճառ դառնա ռեկտորի եւ նախկին պռոռեկտորի թիմերի միջեւ:

No comments:

Post a Comment