Կարդացե’ք Ժամանակի ՄԻՏՔ

Թերթը լույս է տեսնում ամեն երեքշաբթի, վաճառվում է Երևանում` Պրեսս ստենդի կրպակներում և մարզերում` Հայփոստի բաժանմունքներում:

Wednesday, November 10, 2010

Դասախոսներն էլ են ծեծում

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում երեկ` նոյեմբերի 9-ին սկանդալային դեպք է արձանագրվել` դասախոսը ծեծել է ուսանողին, տեղեկացնում է «Ժամանակ» օրաթերթը: Ըստ թերթի՝ երեկ առավոտյան տեղի ունեցած մաթեմատիկայի քննության ժամանակ մաթեմատիկայի դասախոս, Կարիերայի բաժնի վարիչ Սերգեյ Հովասափյանը ծեծել է առաջին կուրսի ուսանող Հայկ Ավետիսյանին: Մեր տեղեկություններով, քննության ժամանակ ուսանող շրջվել է ծածկագրից օգտվելու համար, դասախոսը դա նկատել է եւ դուրս հրավիրել նրան: Սենյակից դուրս գալիս` դասախոսը հետեւից ոտքով խփել է ուսանողին, ինչից հետո ուսանողը շրջվել է եւ պատասխան պահանջել: Պատասխանը եղել է բռունցքով հարվածը ուսանողի դեմքին: Ոսւանողը դուրս է եկել սենյակից, սակայն կատարվածը այնպիսի մեծ աղմուկ է բարձրացրել, որ ռեկտորատը ՀՊՏՀ շենք է կանչել կարմիր բերետավորներին` իրավիճակը վերահսկելու համար: Ուսանողներին փոքր-ինչ մեղմելու համար բուհի ռեկտոր Յուրի Սուվարյանը ռեկտորատի նիստ է գումարել, որտեղ որոշվել է Սերգեյ Հովասափյանին հեռացնել դասախոսական գործունեությունից` թողնելով միայն բուհի Կարիերայի բաժնի վարիչի պաշտոնում:

No comments:

Post a Comment