Կարդացե’ք Ժամանակի ՄԻՏՔ

Թերթը լույս է տեսնում ամեն երեքշաբթի, վաճառվում է Երևանում` Պրեսս ստենդի կրպակներում և մարզերում` Հայփոստի բաժանմունքներում:

Friday, November 5, 2010

Քիմ Քարդաշյանը` երգչուհի?

Թերեւս, Քիմ Քարդաշյանին հոգնեցրել է միայն աշխարհիկ կնոջ, թեկուզ եւ ԱՄՆ-ում ամենահայտնիներից մեկի, կերպարը, եւ նա որոշել է նոր հորիզոններ նվաճել: Կրիշտիանու Ռոնալդուի եւ ամերիկյան ֆուտբոլի աստղ Ռեջի Բուշի նախկին ընկերուհուն նկատել են Նյու Յորքի ձայնագրման ստուդիաներից մեկում: Ըստ շշուկների՝ Քիմը ծրագրում է մի քանի երգ ձայնագրել, որոնց հեղինակը պրոդյուսեր Տերիուս Նեշն է՝ ավելի հայտնի The-Dream բեմական անունով: Տերիուսը, ով ինքն էլ R&B ոճի հայտնի երգիչ է, կարող է հպարտանալ, որ գրել է Ռիհաննայի եւ Բեյոնսեի համաշխարհային հռչակ վայելող հիթերը: Քիմին մնում է միայն հաջողություններ մաղթել նոր գործում, եւ միգուցե աշխարհը նրան ճանաչի նաեւ որպես փոփ-երաժշտության աստղի: Կասկած չկա, որ նրա նոր ձայնասկավառակը, եթե իսկապես թողարկվի, մեծ հաջողություն կունենա:

No comments:

Post a Comment